9/01/2012

Եղեգնաձորի քաղաքային համայնքի ավագանու անդամ


 Հարությունյան Գայանե Ֆրունզիկի


Ծնվել է  08.10.1960 թ.                                                                
Կրթությունը`բարձրագույն, մանկաբույժ:
<Եղեգնաձորի բժշկական կենտրոն> ՓԲԸ՝ մանկաբույժ,
<Մալիշկայի ՙԱռաջնային առողջության պահպանման կենտրոն> ՓԲԸ  ընտանեկան բժիշկ:
Անկուսակցական:
ՙԵրիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն՚  ՀԿ-ի նախագահ:


Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, որովհետև քաջ ծանոթ եմ մեր համայնքի  խնդիրներին, ուզում եմ օգտակար լինել դրանց լուծման գործընթացին:Հավատացած եմ, որ կանանց ներկայությունը դրական փոփոխություն կմտցնի ավագանու գործունեության մեջ: Կանայք բավականին հետևողական են, ուշադիր, վերլուծական  են  և իրենց գործի իսկական նվիրյալները:

Վայքի քաղաքային համայնքի ավագանու անդամ


Ղազարյան Թամարա Կարապետի


Ծնվել է 24.04.1949 թ
Կրթությունը` միջնակարգ:
<Վայքի բժշկական կենտոն> ՓԲԸ, բուժվիճակագիր:
Անկուսակցական:
ԲԿ-ի արհեստակցական միության նախագահ:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, որովհետև գտնում եմ, որ հայ կինն արժանի է նման վստահության, նա հակված է համայնքի  բարեփոխումներ կատարելուն, հեռատես է և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդ ամենը կտան իրենց արդյունքը:


Քարագլուխ գյուղական համայնքի ավագանու անդամ


   

Մարտիրոսյան  Տանյա  Հայրիկի


Ծնվել է    01.01.1965թ. 
Կրթությունը` բարձրագույն, բժիշկ- թերապևտ:
Անկուսակցական:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, որովհետև շատ եմ արժևորում հայ կնոջ դերը պետականաշինության ամրապնդման գործում: Կինը ունի յուրօրինակ մտածելակերպ և արագ կողմնորոշում խելացի. նա կարող է միայն օգուտ բերել իր երկրին, առավել ևս իր հարազատ համայնքին՝ հանուն իր երեխաների լուսաշող ապագայի:

Աղնջաձոր գյուղական համայնքի ավագանու անդամ


Ավետիսյան Լիանա  Ալբերտի  


Ծնվել է  24.09.1979 թ.
Կրթությունը`միջնակարգ մասնագիտական, բուժքույր:
Աղնջաձոր համայնքի բուժքույր:
Անկուսակցական:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, քանի որ գտնում եմ, որ Հաայստանում կանանց դերը  կառավարման համակարգում շատ ցածր է, մինչդեռ  նրանք կարող են նոր գաղափարներ կյանքի կոչել՝ ի շահ համայնքի զարգացման: Մեր համայնքը թող լինի այն եզակիներից, որը կունենա կին-ավագանի, ու մի կարծրատիպ էլ կմնա անցյալին:  

Գոմք գյուղական համայնքի ավագանու անդամ


Ավագյան Նունե Կառլենի


Ծնվել է 10.10.1968թ.
Կրթությունը` բարձրագույն, մանկավարժ:
Մանկավարժ  Գոմքի միջնակարգ դպրոցում:
Անկուսակցական:
Ակտիվ է համայնքի զարգացման տարբեր միջազգային ծրագրերում:

 Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, որովհետև շատ  մտահոգված եմ իմ համայնքի ապագայի համար և ցանկանում եմ տեսնել  մեր հարազատ համայնքը զարգացած և իրական առաջընթացը արձանագրած: